Հոդվածներ

Չավի․ «Ռեալը» լավ էր պաշտպանվում «Սիթիի» դեմ խաղում»
20.04.2024
1899 0

Իսպանիայի առաջնության 32–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Բարսելոնայի» հետ (21.04.2024, 23:00):

Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի նախախաղային մամուլի ասուլիսը

«Ռեալ Մադրիդը» շատ ուժեղ թիմ է։ Վերջին 3 տարիներին «սերուցքայինները» 2 անգամ ՉԼ–ի փլեյ–օֆֆից դուրս են թողել աշխարհի լավագույն թիմին՝ «Մանչեսթեր Սիթիին» և այդ պատճառով էլ նրանց հաջողությունը պատահականություն չէ։ Վաղը մենք հնարավորություն կունենանք չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու։ «Էլ Կլասիկոն» մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումն է։ Մենք շատ ենք հարգում «Ռեալ Մադրիդին»։

«Ամեն խաղակեսի սկզբում «Ռեալ Մադրիդը» պրեսինգի է դիմելու։ Մենք լավ ենք մարզվել այս խաղից առաջ և ես հավատում եմ, որ կկարողանանք հիանալի հանդիպում անցկացնել և առաջին րոպեներից նախաձեռնողականություն դրսևորել: Մենք պետք է վաղը հաղթենք, որպեսզի ճնշում գործադրենք առաջատարի վրա՝ տիտղոսի համար պայքարում»։

«Ռեալի» պաշտպանողական խաղը «Սիթիի» դե՞մ, մադրիդցիները ստիպված էին պաշտպանվել աշխարհի լավագույն թիմի դեմ։ Երբեմն ստիպված եք լինում խաղալ միջին կամ ցածր բլոկով, քանի որ մրցակիցն է թելադրում խաղի ընթացքը։ «Ռեալ Մադրիդը» լավ էր պաշտպանվում այդ խաղում»։

«Մրցավարների սխալնե՞րը, ինձ չի օգնի դրա վերաբերյալ խոսելը, և դրա վրա ժամանակ չեմ ծախսի»։


Ամենակարդացված