Հոդվածներ

Գվարդիոլա․ «Շնորհավորում եմ «Ռեալ Մադրիդին»
18.04.2024
3153 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հետխաղյա 11–մետրանոցներով հաղթահարեց «Մանչեսթեր Սիթիի» արգելքը (3-3, 1-1, 11մ․՝ 4–3):

«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետխաղային մամուլի ասուլիսը

«Անչելոտին ասել է, որ սա միակ ձևն էր մեզ հաղթելու՞, ինչպիսի հաճոյախոսություն։ Շնորհավորում եմ «Ռեալ Մադրիդին»։ Արդարության կամ անարդարության հարց չկա, մենք չկարողացանք երկրորդ գոլը խփել։ Երբեմն առավելագույն ջանքը բավարար չէ»։

«Չգիտեմ՝ արդյոք ունեի՞նք հաղթելու այլ եղանակ, տեսնենք՝ երբ կրկին կհանդիպենք «Ռեալին»։

«Ինչ կնախընտրեի փոխե՞լ, ես պարզապես կնախընտրեի հաղթել։ Մրցակիցը անհավանական լավ էր պաշտպանվում։ Մենք միշտ փորձում ենք ավելի շատ պահեր ստեղծել, մեր դարպասին այսօր քիչ պահեր կային։ Մենք լավ խաղացինք և պաշտպանությունում և հարձակման գծում։ Ցավոք, չկարողացանք հաղթանակի հասնել»։

«Ես փոխարինեցի Հոլանդին և Դե Բրույնեին, քանի որ նրանք դա խնդրեցինք, չէին կարողանում շարունակել հանդիպումը»։

«Ցավալի է 11–մետրանոցներով պարտվելը։ Մենք պետք է հաղթեինք՝ հաշվի առնելով մեր խաղը։ Այնուամենայնիվ, «Ռեալ Մադրիդին» հաղթելու համար պետք է լինել լավագույն մակարդակի վրա, ինչ–որ բան չհերիքեց։ Պարզապես պետք է ընդունել այդ փաստը»։


Ամենակարդացված