Հոդվածներ

Լուկա Մոդրիչը չի հանձնվում
15.04.2024
1105 0

Marca–ի անդրադարձը

«Ո՞վ է ասել, որ նա լավ ֆիզիկական մարզավիճակում չէ»,– հարցրել է Միյատովիչը՝ Carrusel Deportivo–իի ուղիղ եթերում։

«85 րոպե նա լավագույնն էր խաղադաշտում, լավագույնն էրերկու թիմերի կազմերում էլ»։

Պրեդրադը խորվաթի մոտ ընկերն է և գաղտնիք է բացում․

«Լուկային բազմիցս առաջարկել են փաստավավերագրական ֆիլմ նկարել, գիրք գրել, սակայն նա միշտ մերժել է, քանի որ զգում է՝ դեռ երկար ճանապարհ է անցնելու լավագույն մակարդակով»։

Մոդրիչն իրեն մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է զգում և հերթական անգամ դա ապացուցեց խաղադաշտում։ 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Լայպցիգի» դեմ առաջին խաղում Լուկան ոչ մի րոպե խաղաժամանակ չստացավ և անգամ նախաղավարժանքի դուրս չեկավ։ Այդ խաղը նվաստացուցիչ էր համեստ ֆուտբոլիստի համար, ով մինչև հիմա սպասում է «Ռեալի» պատասխանին՝ պայմանագիրը երկարաձգելու հարցը քննարկելու համար, քանի որ ցանկանում է մնալ։

Եվ սա նույնպես առանցքային պահ էր, քանի որ այդ օրվանից ի վեր նա ցանկանում է ազատվել երկրորդ պլանի դերից, որը ճակատագիրը, թվում է, պատրաստել է նրա համար կարիերայի վերջին տարիներին։

Նախորդ մրցաշրջանում «Էթիհադում» 0–4 հաշվով պարտությունից հետո Անչելոտին որոշել, որ Մոդրիչն ու Կրոսը չեն բավարարում «Ռեալի» կիսապաշտպանությանը և խուսափում է նրանց միաժամանակ կազմ դուրս բերել։ Այդ օրվանից ի վեր, նրանք միաժամանակ խաղադաշտ են մտել երեք անգամ՝ առաջինը «Ատլետիկոյից» կրած պարտությունն էր մրցաշրջանի առաջին կեսում, երկրորդը՝ «Բետիսի» դեմ խաղում (1-1), իսկ երրորդը «Մալյորկայի» դեմ հանդիպումն էր։

Մոդրիչն ու Կրոսը միասին անցել են համատեղ պատմություն կերտելու ճանապարհից մինչև մեկնարկային կազմում տեղ գտնելու համար մրցակցություն և հենց գերմանացին է հաղթում պայքարը։


Ամենակարդացված