Հոդվածներ

Sky Sport. «Ռեալը» համաձայնության է հասել Կարերասի հետ
19.05.2025
226 0

Ալվարո Ֆերնանդես Կարերասը պատրաստ է կարիերան շարունակել «Ռեալում»։ 

Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Պատրիկ Բերգերը, մադրիդյան ակումբը համաձայնության է հասել 22-ամյա ֆուտբոլիստի հետ։ Խաբի Ալոնսոն հենց նրան է ցանկանում տեսնել ձախ պաշտպանի դիրքում։

«Ռեալի» ղեկավարությունն այժմ բանակցություններ է վարում «Բենֆիկայի» ներկայացուցիչների հետ։ Նրանք ցանկանում են նվազեցնել տրանսֆերի արժեքը։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո։   

Պորտուգալիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Կարերասը մասնակցել է 32 հանդիպման՝ դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am  


Ամենակարդացված