Մադրիդի «Ռեալը» նախատեսում է առաջիկա մրցաշրջանից առաջ ձեռք բերել աստղային ֆուտբոլիստի։ Այս մասին հայտնում է AS պարբերականի լրագրող Խոակին Մարոտոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինները» մտադիր են կնքել պայմանագիր հայտնի խաղացողի հետ, որի անունը առայժմ չի հրապարակվում։ Գնումը նախատեսվում է իրականացնել այս ամռանը` ակումբային աշխարհի առաջնությունից հետո։ Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կգերազանցի 100 միլիոն եվրոն։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» հասավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն կրեց լոնդոնյան «Արսենալից»։ Բացի այդ, մադրիդցիները հասան Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի եզրափակիչ, սակայն երկուսում էլ պարտվեցին «Բարսելոնային»։
37 տուրերի արդյունքում «Ռեալը» զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Fanat, Realmadrid.am