Հոդվածներ

Ֆեդե Վալվերդե․ Ավագն առանց ավագի թևկապի
11.04.2024
1365 0

Marca–ի անդրադարձը

«Այս ոչ–ոքին հիշեցնում է նախորդ մրցաշրջանը և պարտության զգացողություն կա»։ Սա Վալվերդեի խոսքն է՝առանց ավագի թևկապի ավագի, ով իր ամբողջ հոգին դրեց «Բեռնաբեուի» խոտածածկին։ Ֆեդեի շքեղ գոլը թիմին օգնեց խուսափել պարտությունից և կանգնեցրեց ամենակարող «Մանչեսթեր Սիթիին»։

Ֆեդեն խաղադաշտում ցուցադրում է այն, ինչ ցանկանում է «Ռեալի» ցանկացած երկրպագու թիմի ֆուտբոլիստներից։ «15» համարը, ըստ ամենայնի, դարձել էր երկրպագու, միայն թե «Բեռնաբեուի» խոտածածկի վրա, որտեղ 90 րոպե ֆանտաստիկ մթնոլորտ տիրեց։ Առջևում ևս 90 րոպե հիանալի ֆուտբոլ է սպասվում։

«Կարևոր է, որ մենք գիտեինք՝ ինչպես դիմակայել նրանց գոլերին։ Մենք կարողացանք արագ երկու գոլ խփել, մեզ դա շատ էր ոգեշնչում և մենք շարունակում էինք առաջ շարժվել։ Բայց ինչ–որ պահի մենք կորցրինք զգոնությունը, հոգնածության պատճառով դադարեցինք պրեսինգի դիմել և մրցակիցը օգտվեց դրանից»,– ասել է Ֆեդեն խաղից հետո։

Դժվար է ընտրել վաղվա խաղի ամենագեղեցիկ գոլը, բայց մի բան ակնհայտ է՝ ուրուգվայցու գոլը ամենադժվարն էր բոլորից։ Վինիսիուսի փայլուն փոխանցումը և, իհարկե, Ֆեդեն, որը թույլ չտվեց գնդակը տիպի խոտածածկին և ընթացիկ գնդակը մխրճեց մրցակցի դարպասը։

«Ես շատ ուրախ եմ, որ այդքան ժամանակ անց կրկին գոլ խփեցի նման մեծ խաղում։ Սակայն դա ամենապատեհ ժամանակը չէր էյֆորիայի համար, քանի որ մեզ ավելի շատ գոլ էր պետք։ Պետք է շարունակել պայքարը պատասխան խաղում»,– հավելել է Վալվերդեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 

«Ռեալի» խնդիրը վառ զգացվեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում

Մոդրիչը դեռ պետք է «Ռեալին»

Սուպերհամակարգիչը գնահատել է ՉԼ–ում հաղթելու թիմերի շանսերը (լուսանկար)

ՉԼ․ «Ռեալի» ֆուտբոլիստի գոլը՝ շաբաթվա լավագույնի հավակնորդ (լուսանկար)

«Ռեալի» երկրպագուները դժգոհ են

Ի՞նչ է ասել Անչելոտին՝ երեկվա մարզմանը



Ամենակարդացված