Խաբիբ Նուրմագոմեդովն աջակցել է Անտոնիո Ռյուդիգերին «Բարսելոնայի» դեմ խաղում հեռացվելուց հետո։
UFC-ի նախկին չեմպիոնը սոցիալական ցանցերում տեղադրել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռյուդիգերի և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի լուսանկարը՝ ուղեկցելով այն էմոջիներով։
Հիշեցնենք, որ Ռյուդիգերը հեռացվել էր Իսպանիայի գավաթի եզրափակիչի 122-րդ րոպեին։ Նա, գտնվելով փոխարինվածների նստարանին, սառույցի կտոր էր նետել մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի վրա՝ բարկանալով այն բանի վրա, որ վերջինս խախտում էր արձանագրել Կիլիան Մբապեի գործողության համար։
Հիշեցնենք, որ«Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթել էր «Ռեալին» ու նվաճել Իսպանիայի գավաթը։