Հոդվածներ

Կամավինգա. «Չէի մտածում, որ Բելինգեմը այդքան գոլ կխփի»
08.04.2024
443 0

Էդուարդո Կամավինգան զարմացած է Ջուդ Բելինգեմի գոլային հոտառությամբ։ 

«Չէի կարծում, որ Ջուդը այդքան գոլ կխփի։ Նա ինձ զարմացրեց։ Նա իսկապես գոլահարի հոտառություն ունի։

Ջուդը միշտ ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում, և դա ապշեցնում է ինձ». Téléfoot-ի հետ զրույցի ընթացքում նշել է ֆրանսիացի կիսապաշտպանը։

Բելինգեմը Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված