Հոդվածներ

Էնդրիկը ստացել է Samba Gold մրցանակը
08.02.2023
1567 0

2022 թվականի դեկտեմբերի 15-ին Մադրիդի «Ռեալը» հայտարարեց 16-ամյա Էնդրիկի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մասին։  Բրազիլացին «Արքայական» ակումբին կմիանա 2024-ի ամռանը, իսկ նրա տրանսֆերը արժեցավ 60 մլն եվրո։ 

Շշուկներ կան, որ նրա տրանսֆերին մեծապես նպաստել է Ռոնալդոն, ով նույնսիկ խոսել է երիտասարդ ֆուտբոլիստի մասին։

«Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով անկասկած աստղ է դառնալու։ Նրա տարիքի պատճառով Բրազիլիան ևս երկու տարի կշարունակի վայելել նրա խաղը». նշել էր Ռոնալդոն։ 

Օրերս Էնդրիկը ստացել է Samba Gold մրցանակը, որը տրվում է Բրազիլիայի՝ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։

Մրցանակը տրվում է 2008 թվականից և այն շնորհում է  Sambafoot պարբերականը։



Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված