• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մարսելոն խորհրդանշական կազմ է ընտրել այն ֆուտբոլիստներից, որոնց հետ խաղացել է

Հոդվածներ

Մարսելոն խորհրդանշական կազմ է ընտրել այն ֆուտբոլիստներից, որոնց հետ խաղացել է
02.04.2024
1995 0

Օրերս Մարսելոն Podpah պոթքասթի հյուրն էր։ Բրազիլացուն խնդրել են կազմել խորհրդանշական հավաքական այն ֆուտբոլիստներից, որոնց հետ նա խաղացել է։ 

Դարպասում Մարսելոն ընտրել է Կեյլոր Նավասին։

Պաշտպանության կենտրոնում Ռամոս-Տիագո Սիլվա զույգն է, աջից՝ Ռաֆինիան, իսկ ձախից՝ Ռոբերտո Կարլոսը։

Կիսապաշտպանությունում ընտրությունը կարծես թե ամենահեշտն է եղել բրազիլացու համար։ Նա ըտրել է «Ռեալի» լեգենդար եռյակին՝ Կրոս-Մոդրիչ-Կազեմիրո։ 

Հարձակման գծի համար Մարսելոյի ընտրությունը հետևյալն է եղել՝ Նեյմար, Ռոնալդո Նազարիո և Կրիշտիանու Ռոնալդու։ 

Որպես մարզիչներ թիմում տեղ են գտել Զինեդին Զիդանն ու Ֆերնանդո Դինիսան, ով այժմ «Ֆլումինենսեի» կազմում աշխատում է Մարսելոյի հետ։



Los Merengues, Realmadrid.am