Հոդվածներ

Բենզեմա. «Ռեալը» լավագույն ակումբն է աշխարհում»
21.08.2021
4514 0

Կարիմ Բենզեման երեկ նոր պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ, որը նախատեսված է մինչ 2023 թվականը։ 

Բենզեման կիսվել է իր տպավորություններով։

«Ռեալը» եղել է, կա ու կմնա լավագույն ակումբն աշխարհում։ 

Ինչ վերաբերում է ՉԼ-ին, ես չեմ կարող ասել, որ մենք անհաղթելի ենք եղել, սակայն 4 հաղթանակները այդ մրցաշարում արտասովոր բնույթ են կրում։ 

Այդ տիտղոսը նույնիսկ մեկ անգամ նվաճելն է բարդ, իսկ մենք դա արեցինք երեք անգամ անընդմեջ։ Այդ կազմը իր անունը գրեց պատմության մեջ։ 

Մենք մտադիր ենք նման հաջողություններ գրանցել նաև ապագայում և նոր սերնդի հետ». նշել է Բենզեման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված