Հոդվածներ

Ռոդրիգոն վերջնական որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ
02.04.2024
3385 0

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն մտադիր է շարունակել ելույթներն «Արքայական ակումբի» կազմում:

Բրազիլացուն չի անհանգստացնում նաև Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխությունը: 

Cadena SER-ի հաղորդմամբ՝ երիտասարդ ֆուտբոլիստը նույնիսկ չի դիտարկում հեռանալու տարբերակը: Նա Կիլիանին մրցակից չի համարում ու այդ տրանսֆերը բնութագրում է՝ որպես մադրիդյան գրանդի ամբիցիաների հաստատում:

Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Լիվերպուլը»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված