• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին մեկնաբանել է Գվարդիոլայի՝ խաղային օրացույցի հետ կապված դժգոհությունը

Հոդվածներ

Անչելոտին մեկնաբանել է Գվարդիոլայի՝ խաղային օրացույցի հետ կապված դժգոհությունը
01.04.2024
1427 0

Օրերս Պեպ Գվարդիոլան դժգոհություն հայտնեց իր թիմի խաղային օրացույցից։ Մասնավորապես, իսպանացի մասնագետը նշել էր, որ իր թիմը «Ռեալի» դեմ խաղից առաջ ընդամենը երեք օր ունի հանգստանալու համար, իսկ մրցակիցը՝ 9 օր։ 

Կարլո Անչելոտին մեկնաբանել է Գվարդիոլայի դժգոհությունը։

«Այդպիսին է ֆուտբոլը։ Ես գոհ եմ, որ մենք 9 օր ունենք «Սիթիի» դեմ խաղին պատրաստվելու համար։

Այո՛, մենք փոքրիկ առավելություն ունենք այդ առումով, բայց դա չի ազդելու խաղի վրա։ Մենք ժամանակ ունենք նախապատրաստվելու համար և կանենք այն ամենն, ինչ մեր ուժերի սահմաններում է». նշել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված