• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» մտադիր է որքան հնարավոր է շուտ երկու տրանսֆերներ ավարտին հասցնել

Հոդվածներ

«Ռեալը» մտադիր է որքան հնարավոր է շուտ երկու տրանսֆերներ ավարտին հասցնել
01.04.2024
1322 0

«Ռեալը» մտադիր է ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստներ Լենի Յորոյի և Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերային իրավունքները։

Ինչպես հայտնում է Marca-ն, «Սերուցքայինները» մտադիր են որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել այդ գործարքները։ 

Ակումբի ղեկավարությունը գտնում է, որ թիմը պետք է ուժեղացնել հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստների միջոցով։

Լենի Յորոն հանդիսանում է հիմնական տրանսֆերային նպատակներից մեկը «Ռեալի» համար։ Նշվում է, որ նրա գործակալ Խորխե Մենդեշն արդեն իսկ հայտնել է «Արքայական» ակումբին, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել իր ներկայիս ակումբի՝ «Լիլի» հետ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը։ 

Լիգա 1-ում 16 տարեկանում նորամուտը նշելուց հետո Յորոն Լիլի հիմնական թիմի կազմում մասնակցել է 39 հանդիպման։ Նա նաև հանդիսանում է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ և շուտով կարող է մասնակցել նաև Օլիմպիական խաղերին։

Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կազմում հանդես եկով Ֆրանկո Մաստանտուոնտոյի պայմանագիրը վերջերս երկարաձգվել է մինչ 2026 թվականի հունվար։ Բացի այդ, նոր պայմանագրում կա սահմանված հրաժարագին՝ 45 մլն եվրո, որը կարող է աճել և հասնել մինչ 50 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված