Հոդվածներ

«Էլչե» 1-1 «Ռեալ Մադրիդ». Միավորների կորուստ 2020-ի վերջին խաղում
30.12.2020
1954 0

Մադրիդի «Ռեալը» իր վերջին հանդիպումն անցկացրեց 2020 թվականին։ Զինեդին Զիդանի սաները մրցակցի հարկի տակ ուժերը չափեցին «Էլչեի» հետ և չկարողացան առանց միավորների կորստի ավարտել հանդիպումը։

Առաջին կեսում «Ռեալը» բավական լավ տեսք ուներ և մի քանի անգամ լրջորեն սպառնաց մրցակցի դարպասին։

Արդյունքում  20-րդ րոպեին «Ռեալին» հաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ Մարկոս Ասենսիոյի հուժկու հարվածից հետո դարպասապահը դժվարությամբ հետ մղեց գնդակը, բայց Լուկա Մոդրիչը կարողացավ առաջինը հասնել գնդակին և գլծի դիպուկ հարվածով բացել հանդիպման հաշիվը։

Բայց «Էլչեի» ֆուտբոլիստներին» երկրորդ կեսի մեկնարկում հաջողվեց հաշվի մեջ հավասարություն մտցնել։ Դաշտի տերերը հանդիպման 54-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որը հստակ իրացրեց Ֆիդելը։

Հանդիպման մնացած հատվածում «Ռեալը» մեծ առավելություն ուներ, բայց այդ առավելությունը գոլի վերածել և հաղթանակ կորզել «Սերուցքայիններին» այդպես էլ չհաջողվեց։

Այսպիսով «Ռեալը» միավորներ կորցրեց 2020-ի վերջին խաղում։

«Էլչե» 1-1 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ Մոդրիչ (20), Ֆիդել (54):


ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված