Հոդվածներ

Փորձիր գիտելիքներդ. «Ռեալի» խաղի ուղևորությունը քեզ է սպասում
01.04.2024
3286 0

Մադրիդի «Ռեալի» հայաստանյան պաշտոնական ֆան ակումբը հայտարարում է նոր քուիզների մեկնարկի մասին։ «Արքայական ակումբի» հայ երկրպագուները հնարավորություն կունենան մասնակցելու երկու նոր քուիզի և հնարավորություն ստանալ իրականացնելու երազանքը՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ներկա գտնվել Մադրիդի «Ռեալի» տնային հանդիպման: 

Ի՞նչ է պետք անել մասնակցելու համար. հարկավոր է անցնել quiz.realmadrid.am, գրանցվել (եթե դեռ գրանցված չեք) և մասնակցել հարցման հերթական փուլին։ Ձեր գիտելիքների շնորհիվ կարող եք արժանանալ նաև այլ մրցանակների։ Ամեն շաբաթ լավագույնները, որոնք կլինեն 2-6-րդ հորիզոնականներում, կստանան մարզաշապիկ։ 7-16 տեղերը գրաված մասնակիցները կարժանանան «Ռեալի» մեծ դրոշի։

Մենք կարևորում ենք սպորտային մրցակցության պահմանումը, ուստի բոլոր հաղթանակի հավակնորդների տվյալների ճշտությունը և արդար խաղի կանոնների պահպանումը ստուգվում է։ Կանոնների խախտման պարագայում՝ մրցանակները չեղարկվում են։ 

Բոլորիդ հաջողություն ենք մաղթում առաջիկա երկու քուիզերի ընթացքում։ HalaMadrid y nadamas !!


Ամենակարդացված