• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Սոլերի տրանսֆերային իրավունքները

Հոդվածներ

«Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Սոլերի տրանսֆերային իրավունքները
22.08.2022
2539 0

Մադրիդի «Ռեալը» մերժել է «Վալենսիայի» կիսապաշտպան Կարլոս Սոլերի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու առաջարկը։ 

Marca-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի գործակալը անձամբ է կապ հաստատել «Արքայական» ակումբի ղեկավարության հետ ու իր հաճախորդի ծառայություններն առաջարկել։ «Սերուցքայինները» մերժել են այդ առաջարկը ու նշել, որ անհրաժեշտության դեպքում իրենք կապ կհաստատեն «Վալենսիայի» հետ։ 

Այս մրցաշրջանը 25-ամյա ֆուտբոլիստի համար բավական հաջող է մեկնարկել։ Առաջին տուրում նրա գոլը հաղթանակ պարգևեց «Չղջիկներին»։ Սակայն նրա ապագան «Վալենսիայի» կազմում շարունակում է անորոշ մնալ, քանի որ կողմերի միջև ունեցած պայմանագրի ժամկետը ավարտվում արդեն գալիք ամռանը։ 

Հաշվի առնելով այն, որ «Ռեալի» կիսապաշտպանությունում վերջին շաբաթում անսպասելի փոփոխություն տեղի ունեցավ, «Ռեալը» կարող է մտափոխվել ու հետաքրքրվել իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված