Give Me Sport հրապարակել է 2026 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը։ Ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, որը ներկայումս Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է։
Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» աստղ Լամին Յամալը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, որը ցույց է տալիս կայուն արդյունքներ Բունդեսլիգայում և միջազգային ասպարեզում։
2025 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին։
Fanat, Realmadrid.am
Հայերեն