Հոդվածներ

Իտալիայում Յովիչի տրանսֆերի համար նոր թեկնածու է հայտնվել
20.11.2021
1728 0

«Ինտերը» պետք է որքան հնարավոր է շուտ ուժեղացնի հարձակման գիծը։ Լաուտարո-Ջեկո զույգը վատ հանդես չի գալիս, սակայն թիմին լրացուցիչ ուժ է պետք, հատկապես այն պայմաններում, որ Ջեկոն արդեն 35 տարեկան է և չի կարող մասնակցել բոլոր հանդիպումներին։ 

Ալեկսիս Սանչեսը կարող է կատարել այդ դերը, սակայն վերջինս բավական շատ է ֆիզիկական խնդիրներ ունենում, ինչը անհանգստացնում է «Ինտերին»։ Միջազգային վերջին դադարի ընթացքում չիլիացին կրկին մկանային վնասվածք է ստացել, ինչից հետո «Ինտերի» ղեկավարությունը որոշում է կայացրել ձմռանը նոր հարձակվող ձեռք բերել։ 

Առաջնահերություն է համարվում ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստի, որի տեղափոխության համար թիմը ֆինանսապես շատ չի տուժի։ «Սասուոլոյի» հարձակվող Ռասպադորին և «Պիզիի» հարձակվող Լուկան բավական տաղանդավոր են և հետաքրքիր տարբերակներ են «Ինտերի» համար, սակայն նրանց՝ ակումբները թույլ չեն տա հեռանալ ձմռանը։ 

Tuttosport-ի փոխանցմամբ, իտալական ակումբը այժմ երկու տարբերակ է դիտարկում՝ Բելոտին «Տորինոյից» և Լուկա Յովիչը, ով այդպես էլ չի կարողանում իր տեղը գտնել Մադրիդի «Ռեալում»։ Իհարկե, սերբ ֆուտբոլիստը «Ինտերի» մեկնարկային կազմում երաշխավորված տեղ չի ունենալու, սակայն միանշանակ ավելի շատ խաղալու հնարավորություն է ունենալու, քան այժմ ունի «Ռեալում»։  

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված