Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ» – «Ատլետիկ» խաղից հետո
01.04.2024
849 0

Իսպանիայի առաջնության 30–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» հետ և հաղթեց 2–0 հաշվով։

1․ «Ռեալ Մադրիդը» Պրիմերայում չի պարտվում 24–րդ անընդմեջ խաղում (18 հաղթանակ և 6 ոչ–ոքի): Սա «սերուցքայինների» լավագույն անպարտելի շարքն է 96/97 մրցաշրջանից ի վեր։

2․ «Ռեալ Մադրիդը» Լա լիգայում չի պարտվում «Ատլետիկին» 18–րդ խաղում (13 հաղթանակ և 5 ոչ–ոքի): Սա «սերուցքայինների» ամենաերկար անպարտելի խաղերի շարքն է բասկյան ակումբի դեմ՝ Պրիմերայում։

3․ «Ռեալ Մադրիդը» եվրոպական 2 ակումբներից մեկն է, որի 3 ֆուտբոլիստ կարողացել է 15+ գոլ խփել այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում (Ռոդրիգո՝ 15, Վինիսիուս Ժունիոր՝ 18, Բելինգեմ՝ 20): Մյուս թիմը «Մանչեսթեր Սիթին» է։

4․ «Ռեալ Մադրիդը» տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով 8 գոլ է խփել Լա լիգայի ընթացիկ մրցաշրանում։ «Լաս Պալմասի» հետ միասին նրանք այս ցուցանիշով առաջին հորիզոնականում են Պրիմերայում։

5․ 2022/23 մրցաշրջանից սկսած Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում 5 գոլ է խփել տուգանայինից դուրս կատարած հարվածով։ Այդ ժամանակահատվածում ավելի շատ աչքի են ընկել միայն Գրիզմանը և Վալվերդեն (6–ական):

6․ Բելինգեմը Լա լիգայի առաջին ֆուտբոլիստն է, որը կարողացել է ընթացիկ մրցաշրջանում գոլերի (20) և ասիստների (10) թիվը հասցնել երկնիշ թվի։

Միլիտաոն ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել Լա լիգայի առաջին տուրում կայացած «Ատլետիկի» դեմ խաղում։ Նա շարք վերադարձավ 7 ամիս և 19 օր անց՝ «Ատլետիկի» դեմ 2–րդ շրջանի խաղում։


Ամենակարդացված