Հոդվածներ

Ազարն ասել է՝ ով է իր հերոսը ֆուտբոլում
07.10.2025
835 0

Մադրիդի «Ռեալի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը Զինեդին Զիդանին անվանել է «իր հերոսը» ֆուտբոլում։

«Իմ հերո՞սը։ Հեշտ է պատասխանել՝ դա Զիզուն է։ Նա հենց այն մարդն էր, որը մեզ պետք էր։ Եղբայրներիս հետ միասին դիտում էինք լեգենդար Ֆրանսիայի հավաքականի խաղերը 1998 թվականի աշխարհի առաջնությունում։ Զիդանը, անկասկած, իմ սիրելին էր», — Ազարի խոսքերն է փոխանցում SoccerBible-ը։

Ազարը Զինեդին Զիդանի ղեկավարությամբ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»՝ 2019-ից մինչև 2021 թվականը։ Այդ ժամանակահատվածում բելգիացին մադրիդյան գրանդի հետ երկու անգամ նվաճել է Իսպանիայի առաջնության և Սուպերգավաթի գավաթները, դարձել է Իսպանիայի գավաթակիր, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգայում և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված