Հոդվածներ

«Աթլետիկ Բիլբաոն» լուրջ կորուստ ունի «Ռեալի» դեմ խաղից առաջ
31.03.2024
917 0

Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Ունայի Սիմոնը բաց կթողնի Լա լիգայի 30-րդ տուրի «Ռեալի» դեմ խաղը:

Այս լուրը հաստատել է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն:

Marca-ի հաղորդմամբ՝ բասկյան թիմի դարպասը կպաշտպանի Խուլեն Ագիրեսաբալան:

Հիշեցնենք,որ «Ռեալ» - «Աթլետիկ» խաղը կմեկնարկի մարտի 31-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am                                                                             


Ամենակարդացված