Հոդվածներ

Էդեգոր. «Ռեալը» հասկացրեց, որ ցանկանում է վերադարձնել ինձ»
24.06.2021
1703 0

Մարտին Էդեգորը կես տարի վարձակալության հիմունքներով «Արսենալի» կազմում անցկացնելուց հետո վերադառնում է Մադրիդի «Ռեալ»։ 

Ֆուտբոլիստը անձամբ է մեկնաբանել այդ տեղեկությունը։

«Իրավիճակն այն է, որ ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ և մի քանի շաբաթ անց կսկսեմ պատրաստվել նոր մրցաշրջանին։ «Ռեալը» հստակ հասկացրեց, որ ցանկանում է վերադարձնել ինձ։ 

Անձամբ Անչելոտիի հետ զրույց չեմ ունեցել, բայց փոխարենը խոսել եմ ակումբի մի քանի ներկայացուցիչների հետ։ Իհարկե, ես միշտ երազել եմ խաղալ այդ ակումբում։ Ես արդեն 6 տարի է հադիսանում եմ «Ռեալի» ֆուտբոլիստ, և իմ նպատակը եղել է հիմնական կազմում խաղալը». նշել է Էդեգորը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված