Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն
19.03.2024
1678 0

«Ռեալ Մադրիդ ՖԱ»–ն բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ մրցավար Խուան Մարտինես Մունուեյրայի հետ կապված, որը սպասարկել է «Օսասունայի» դեմ խաղը։

Մրցավարը միտումնավոր բաց է թողել Վինիսիուս Ժունիորի հասցեին վիրավորանքները, չնայած այն հանգամանքին, որ «Ռեալի» ֆուտբոլիստները նրա ուշադրությանն են հրավիրել ստադիոնի գոչյունները։

Բացի այդ, բողոք է ներկայացվել նաև սպորտում ռասիզմի, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի պետական կոմիտե»։

Հիշեցնենք, որ Լա լիգայի 29–րդ տուրում մրցում էին «Օսասունան» և «Ռեալ Մադրիդը»։ Հանդիպումն ավարտվեց «սերուցքայինների»՝ 4–2 հաշվով հաղթանակով։ Տանտերերի երկրպագուները տրիբունաներից վիրավորական արտահայտություններ էին հասցեագրել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։


Ամենակարդացված