Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ատլետիկո» - «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
25.09.2023
1230 0

Լա լիգայի 6-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին»:

1. «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ միավորներ կորցրեց:

2. Անչելոտին կարիերայում 8 անգամ պարտվել է Սիմեոնեին: Ավելի շատ պարտություն նա կրել է միայն Սպալետիից (11):

3. Սիմեոնեն հաղթել է ընդամենը 6 մադրիդյան դերբիում, որից 5-ը՝ Անչելոտիի գլխավորությամբ:

4. Լա լիգայում բաց թողնված 6 գոլերից 4-ը «Ռեալի» դարպասն ուղարկել են սեփական սաները՝ Արիբաս, Մայորալ, Մորատա (2):

5. Ընթացիկ դերբիում «Ռեալը» գոլ բաց թողեց խաղի մեկնարկի 184-րդ վայրկյանին: 2007 թվականից ի վեր «սերուցքայիններն» այդքան վաղ գոլ բաց չէին թղել «Ատլետիկոյից»:

6. 2015 թվականից ի վեր առաջին անգամ «Ռեալը» Լա լիգայում «Ատլետիկոյից» բաց է թողել 2 և ավելի գնդակ:

7. «Ռեալը» 3 գոլ բաց թողեց գլխի հարվածով: Վերջին անգամ «սերուցքայինները» նման իրավիճակում հայտնվել էին 2018 թվականին՝ «Ժիրոնայի» դեմ խաղում:

8. 1982 թվականից ի վեր առաջին անգամ «Ռեալը» 2 և ավելի գնդակ բաց թողեց «Ատլետիկոյից»՝ գլխով կատարած հարվածով:


Ամենակարդացված