• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Ման Սիթին միգուցե Եվրոպայի լավագույն ակումբն է, բայց մենք պատրաստ ենք»

Հոդվածներ

Անչելոտի. «Ման Սիթին միգուցե Եվրոպայի լավագույն ակումբն է, բայց մենք պատրաստ ենք»
16.03.2024
1003 0

Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել ՉԼ-ի 1/4 եզրափակչի վիճակահանության վերաբերյալ։ 

«Սիթին» այն մրցակիցն է, որին բոլորը ֆավորիտ են համարում։ Նրանք նախորդ մրցաշրջանի հաղթողներն են։ Սա բարդ վիճակահանություն էր, բայց մենք վստահ ենք, որ կհաղթահարենք։ Տարբերություն չկա, որ պատասխան հանդիպումը անցկացնելու ենք Մանչեսթերում։ 

ՉԼ-ի քառորդ եզրափակիչները միշտ էլ բարդ են՝ թե՛ մեր, և թե՛ մյուսների համար։ Երբ մեկնարկում ես ՉԼ-ում, միշտ մտածում ես հաղթանակի մասին։ Եթե ցանկանում ես հաղթել մրցաշարում, ապա պետք է հաղթես լավագույններին։ «Սիթին» միգուցե այս պահին Եվրոպայի լավագույն ակումբն է։ Մենք լիարժեք վստահ ենք մեր ուժերի վրա».. նշել է Կարլո Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված