Հոդվածներ

Գվարդիոլայի արձագանքը՝ ՉԼ-ի վիճակահանությանը
16.03.2024
4505 0

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ՉԼ-ի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Այդ փուլում անգլիական ակումբն ուժերը կչափի «Ռեալի» հետ:

«Մենք ընտրության հնարավորություն չունենք: Սա արդեն ավանդույթ է դարձել. երեք տարի անընդմեջ խաղալ մրցաշարի արքաների դեմ»,- կատալոնացի մասնագետի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Քաղաքայինների մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը նույնպես արձագանքել է.

«Հոգնեցրել են այս վիճակահանության գնդակները: Անընդհատ նույն զույգերը, որքա՞ն կարելի է: Կարծես նախորդ տարվա վիճակահանությունը լինի, պարզապես «Լիվերպուլի» փոխարեն «Արսենալն» է»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված