Հոդվածներ

Արտետան վստահ է, որ «Արսենալը» ձեռք կբերի Էդեգորին
25.05.2021
1574 0

Մրցաշրջանի եզրափակիչ տուրից հետո Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միգել Արտետան նշեց, որ ակումբը ամեն բան կանի Էդեգորի ամբողջական տրանսֆերը իրականացնելու համար։ 

Մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչ ենք ցանկանում անել։  Նա մեր թիմի ֆուտբոլիստը չէ, սակայն մենք պատրաստվում ենք առաջիկա օրերին բանակցություններ սկսել «Ռեալի» հետ։ Ես հարգում եմ այն փաստը, որ նա «Ռեալի» ֆուտբոլիստ է, բայց մենք բանակցություններ սկսելու ենք։ 

Մենք փորձել ենք ամեն բան անել, որ Էդեգորը հաջող հանդես գա «Արսենալում», և կարծում եմ դա նրա մոտ ստացվել է։ Նա շատ լավ է հարմարվել թիմին և մեր խաղային ոճին։ Կարծում եմ, որ մենք հասցրել ենք ցույց տալ Էդեգորին, որ «Արսենալը» նրա համար կարող է լավ ակումբ լինել». ասել է Արտետան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված