Հոդվածներ

Բենիտես․ «Բելինգեմի բացակայությունը կարող է վճռորոշ դեր խաղալ»
10.03.2024
1919 0

Իսպանիայի առաջնության 28–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանն ուժերը կչափի «Սելտայի» հետ (10.03.2024, 21:30):

«Սելտայի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Ռեալի» դեմ խաղում ամենակարևորը մեր կազմն է, որը պետք է պայքարի հաղթանակի հասնելու համար։ Ես ցանկանում եմ, որ «Սելտան» ուժեղ և սոլիդ տեսք ունենա, իսկ «սերուցքայինները» սխալներ թույլ տան, որից մենք կարող ենք օգտվել»։

«Բելինգեմի բացակայությու՞նը, անկհայտ է, որ Ջուդը հրաշալի ֆուտբոլիստ է և նրա բացակայությունը կարող է վճռորոշ դեր խաղալ։ Բայց նրան փոխարինողը, ամենայն հավանականությամբ, նույնպես լավը կլինի և թիմին կօգնի»։

«Մրցավարների հետ խնդիրնե՞ր, ես կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ սեփական աշխատանքի վրա՝ վստահելով մրցավարներին, որոնք աշխատում են առավելագույն ջանքերով»։


Ամենակարդացված