Հոդվածներ

Վայլեխո. «Հույս ունեմ մնալ «Ռեալում»»
07.08.2021
1963 0

«Ռեալի» պաշտպան Խեսուս Վայլեխոն, ով Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցում է Oլիմպիական խաղերին, կիսվել է ապագայի մասին մտքերով:

«Օլիմպական խաղերի ավարտից հետո վերադառնալու եմ «Վալդեբեբաս» ու  սկսեմ պատրաստվել նոր մրցաշրջանին: Հույս ունեմ մնալ «Ռեալում» ու օգնել թիմին:

Այնուամենայնիվ, ֆուտբոլիստները գիտեն, որ մինչև օգոտոսի ավարտը ճամպրուկները պետք է պատրաստ պահեն»,- իսպանացի պաշտպանի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Վալյեխոն վարձակալական հիմունքներով անցկացրել էր «Գրանադայում»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված