Հոդվածներ

«Ռեալը» 100-միլիոնանոց տրանսֆեր է նախապատրաստում
10.03.2024
5111 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիլի» 18-ամյա պաշտպան Լենի Յորոյի ծառայություններով:

Marca-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև եվրոպական մի շարք ակումբներ, սակայն նա կարիերան ցանկանում է շարունակել «Արքայական ակումբում»:

Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը գիտի այդ մասին ու պահանջում է 100 միլիոն եվրո: «Սերուցքայինները» ծրագրում են իրականացնել գործարքը:

Յորոյի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Լենի Յորոն «Լիլի» կազմում անցկացրած 32 խաղում խփել է 3 գոլ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված