Հոդվածներ

Կազեմիրո. «Մենք պայքարեցինք մինչև վերջ»
03.01.2022
1940 0

Մադրիդի «Ռեալը» երեկ նվազագույն հաշվով պարտություն կրեց «Խետաֆեից»։ Կարլոս Կազեմիրոն ամփոփել է այն հանդիպումը։ 

«Շատ բարդ ու ծանր հանդիպում էր։ Մենք պետք է ազնիվ լինենք ու խոսենք Էդերի սխալի մասին։ Բոլորն են սխալներ թույլ տալիս, բայց այս խաղում սխալվեց մի ֆուտբոլիստ, ով լավագույններից մեկն էր թիմում։

Սա ֆուտբոլ է, և մենք պետք է ուշադիր լինենք։ Պայքարեցինք մինչև վերջ, բայց ամեն դեպքում արդյունքը անբավարար էր մեզ համար։ Այժմ պետք է կենտրոնանանք գավաթային հանդիպման վրա». նշել է Կազեմիրոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված