Հոդվածներ

Չավի. «Լա լիգայում հաղթելու շանս դեռ ունենք»
07.03.2024
1113 0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չի հանձնվում ու կարծում է, որ իր թիմն ունակ է ընթացիկ մրցաշրջանում դառնալ Իսպանիայի չեմպիոն:

«Լա լիգայում հաղթելու շանս դեռ կա: Մենք չենք պարզի սպիտակ դրոշ ու կպայքարենք մինչև վերջ: Գիտենք, որ մեծ հնարավորություն ենք բաց թողել, սակայն վաղը ճնշում կգործադրենք «Ժիրոնայի» վրա: Դեռ ոչինչ կորած չէ, կարող ենք շրջանցել «Ժիրոնային» ու 5 միավոր զիջել «Ռեալին»,- իսպանացու խոսքը փոխանցում է Marca-ն:

27 խաղից հետո «Ռեալը» 66 միավորով միանձնյա առաջատարն է, «Ժիրոնան» ունի 59 միավոր ու երկրորդն է, իսկ «Բարսելոնան» 58 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված