• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բելինգեմ–Գրինվուդ» կարգապահական գործի վերաբերյալ որոշում է կայացվել

Հոդվածներ

«Բելինգեմ–Գրինվուդ» կարգապահական գործի վերաբերյալ որոշում է կայացվել
07.03.2024
2438 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի նկատմամբ բացված կարգապահական գործը, որով կասկածվում էր, թե անգլիացին վիրավորել էր «Խետաֆեի» խաղացող Մեյսոն Գրինվուդին, փակված է:

Կարգապահական խորհրդի հաղորդմամբ՝ փորձագետներին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ինչ է ասել անգլիացին, որից հետո որոշվել է դադարեցնել հետաքննությունը. մի մասը հակված է եղել, որ Բելինգեմը մրցակցին անվանել է «բռնարար», մյուս մասը՝ «աղբ»:

Հիշեցնենք, որ հանդիպման մրցավարը «սերուցքայինների» ֆուտբոլիստի կողմից որևէ վիրավորական արտահայտություն չէր արձանագրել, և այդ պատճառով էլ մադրիդցիները համարում էին, որ նման դրվագը հետաքննելը տարօրինակ է։

Անձամբ Գրինվուդը չի ցանկացել աղմուկ բարձրացնել այդ թեմայով՝ համարելով, որ դա չպետք է դուրս գա խաղադաշտի սահմաններից:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված