Հոդվածներ

Ռամոսը կարևոր հարցում օգնել է Մբապեին «Ռեալ» տեղափոխվելուց առաջ
01.03.2024
3050 0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն իր նախկին խաղընկեր Սերխիո Ռամոսի հետ քննարկել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը:

L’Équipe-ի հաղորդմամբ՝ Սերխիոն ֆրանսիացուն օգնել է նաև Իսպանիայի մայրաքաղաքում տուն փնտրելու հարցում:

Սերխիո Ռամոսը «Ռեալի» լեգենդ է և 2006-2021-ին պաշտպանել է ակումբի գույները. հիմա նա հանդես է գալիս «Սևիլիայում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն նախնական պայմանագիր է կնքել մադրիդյան գրանդի հետ ու ամռանը թիմը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակով:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված