Հոդվածներ

Անչելոտի. «Անպարտելի թիմեր չկան»
22.10.2022
1839 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ անպարտելի թիմեր չկան:

Ընթացիկ մրցաշրջանում 15 խաղում «Ռեալը» տոնել է 13 հաղթանակ ու 2 անգամ ոչ-ոքի խաղացել:

«Պատմության մեջ անպարտելի թիմեր չկան: Ցանկացած թիմ կարող է հաղթել քեզ: Ինձ չի անհանգստացնում այն հանգստությունը, որը կա թիմում:  Կասկածներ չունենք, որ առաջիկայում դժվարություններ կլինեն: Պատրաստ ենք աշխատել նույն ոգով, ինչպես նախորդ տարի: »

Թիմը հիանալի տեմպ ունի: Ցանկացած խաղ նոր մարտահրավեր է: Տղաները խաղում են ինքնանվիրումով, ու դա արդյունք է տալիս»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ռեալ» - «Սևիլիա» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 22-ին` Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ 10 խաղից վաստակած 28 միավորով «Ռեալը» միանձնյա գլխավորումէ  Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված