Հոդվածներ

Ռամոսի ասպետական քայլը «Ռեալի» դեմ խաղում (լուսանկար)
26.02.2024
4375 0

Լա լիգայի 26-րդ տուրում «Ռեալը» նվազագույն հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ:

Հանդիպման 35-րդ րոպեին ֆանտաստիկ արարքով աչքի ընկավ «Արքայական ակումբի» լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը, որը ներկայումս պաշտպանում է անդալուզյան ակումբի գույները:

Իսպանացին կանխեց այդ պահին դեղին քարտ ստացած Տոնի Կրոսի և մրցավարի բախումը, որից հետո գերմանացին կարող էր երկրորդ դեղինն ստանալ ու հեռացվել:

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է եկել 2005-2021 թվականներին;

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված