Հոդվածներ

Աղբյուր. Ռամոսը ծնկի վնասվածք չունի
18.10.2020
1714 0

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ծնկի վնասվածք չունի՝ գրում է RealMadrid TV-ի հաղորդավարուհի Արանխա Ռոդրիգեսը:

Ռոդրիգեսի տեղեկություններով՝ Ռամոսն առաջիկա երկու օրերին հատուկ մարզում կանցկացնի, որից հետո որոշում կկայացվի՝ արդյոք իսպանացին մասնակցելո՞ւ է «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք առաջիկա խաղին, թե՞ նրան հանգիստ է տրամադրվելու՝ «Կլասիկոյին» պատրաստ լինելու համար:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ռամոսը «Կադիսի» դեմ հանդիպման ընդմիջմանը փոխարինվել է ծնկին ստացած հարվածի պատճառով:

Marca-ն պնդում էր, որ փոխարինումն անվտանգության նպատակով էր:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված