Հոդվածներ

Մնացել են վերջին դետալները
21.02.2024
2535 0

Մադրիդի «Ռեալն» ու Մբապեն վերջին դետալներն են համաձայնեցնում՝ այս ամառ տեղափոխությունն իրագործելու համար։ Այս պահին, ամենայն հավանականությամբ, կողմերը քննարկում են իմիջային իրավունքների հարցը, հաղորդում է France Football–ը։

Ըստ վերջին տեղեկությունների՝ «սերուցքայիններն» ու հարձակվողը համաձայնության են հասել, համաձայն որի․

• Աշխատավարձը՝ տարեկան 15–17 միլիոն եվրո

• Պայմանագիրը կնքելու համար տրվող բոնուսը՝ ավելի քան 100 միլիոն եվրո

Ֆաբրիցիո Ռոմանո (լրագրող և ինսայդեր). «ԱՊԼ–ի ակումբների հետաքրքրվածությու՞նը, ես տեղեկություն ունեմ, որ ֆրանսիացին ակումբակիցներին ու ՊՍԺ–ին հայտնել է, որ բանակցում է միայն «Ռեալի» հետ։

Ինձ հայտնել են, որ կողմերը դեռ պայմանագիր չեն կնքել, քանի որ այս պահին կարևոր դետալներ են քննարկվում՝ մասնավորապես իմիջային իրավունքները։ Այս հարցում ֆրանսիացին գերիշխող դիրքերում է։

Նրան ահռելի բոնուս կվճարեն, սակայն աշխատավարձը իսպանական թիմում նույնը կլինի, ինչ Բելինգեմի ու Վինիսիուսի դեպքում։ Պայմանագրի թվերի մասին ավելի ուշ կխոսեմ»։


Ամենակարդացված