Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Լևանտե» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
24.09.2025
240 0

Իսպանիայի առաջնության 6–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Լևանտեին» և հաղթեց 4։1 հաշվով։

«Ռեալ Մադրիդը» իր պատմության մեջ 6–րդ անգամ Պրիմերայի 6 տուրից հետո 6 հաղթանակ է տոնել։

Ալոնսոն «Ռեալի» պատմության երկրորդ մարզիչն է, որը Լա լիգայի առաջին 6 խաղում 6 հաղթանակ է տոնում։ Առաջինը Լուշեմբուրգն է, որը 7–ից 7 հաղթանակ է տոնել։

Մաստանտուոնոն 21–րդ դարում երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը Պրիմերայում գոլ է խփում «Ռեալի» կազմում։ Առաջինն Էնդրիկն է։

Ալոնսոյի գլխավորությամբ 13 խաղերում Վինիսիուսը մասնակցություն է ունեցել 8 գոլի (4 գոլ և 4 ասիստ): Միայն Մբապեն է այս ժամանակահատվածում ավելի շատ գոլի մասնակցել (10 խաղում 10 գոլ և 1 ասիստ):

Մբապեն Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 8 միավոր է վաստակել «գոլ + գոլային փոխանցում» համակարգում (7 գոլ և 1 ասիստ): Ֆրանսիացին այս ցուցանիշով երկրորդ տեղում է Եվրոպայի թոփ 5 առաջնություններում, առաջին տեղում Քեյնն ՝ 8 գոլ և 3 ասիստ։

Մբապեն Լա լիգայի վերջին 11 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։ 26–ամյա աստղը աչքի չի ընկել միայն «Մալյորկայի» դեմ խաղում։


Ամենակարդացված