Հոդվածներ

Մոուրինյոն նշել է Եվրո-2024-ի գլխավոր ֆավորիտին
17.02.2024
1845 0

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հյուր է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Ռիո Ֆերդինանդի FIVE պոդքաստին:

Պորտուգալացի մասնագետն ասել է, որ հավատում է Անգլիայի հավաքականի հաջողությանը Եվրո-2024-ում՝ առանձնացնելով «Արքայական ակումբի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին:

«Սա փայլուն սերունդ է, որը հասել էր Եվրո-2020-ի եզրափակիչ ու կարող է հաղթել Եվրո-2020-ում: Բելինգեմը յուրահատուկ ֆուտբոլիստ է ու տարբերվում է իր հասակակից մյուս խաղացողներից»,-եզրափակել է պոտուգալացին:

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված