Հոդվածներ

Պերեսը զանգել է Վալվերդեին ու աջակցել նրան
03.10.2025
792 0

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հեռախոսազրույց է ունեցել թիմի կիսապաշտպան և ավագ Ֆեդերիկո Վալվերդեի հետ այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեց տեղեկություն, թե ֆուտբոլիստը չի ցանկանում մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի` Ղազախստանի «Կայրաթի» (5:0) դեմ խաղին՝ աջ պաշտպանի դիրքում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկությամբ՝ իսպանական ակումբի նախագահը աջակցել է ուրուգվայցի խաղացողին՝ ասելով, որ նա վայելում է ինչպես ակումբի ղեկավարության, այնպես էլ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի վստահությունը։ Բացի այդ, նա խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել մամուլի այն հրապարակումներին, որոնք կարող են վնասել կիսապաշտպանին։ Դրանից հետո Վալվերդեն հուզվել է և արտասվել՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար։

Ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն մասնակցել է Իսպանիայի առաջնության բոլոր խաղերին՝ կատարելով երեք գոլային փոխանցում։ Ուրուգվայցին նաև մեկ հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված