Հոդվածներ

Relevo.Մոդրիչը նոր պայմանագիր չի կնքի և ամռանը կհեռանա «Ռեալից»
15.02.2024
1489 0

Դեռ փետրվարի սկզբին լրագրող Մանու Կարենյոն հայտնել էր, որ Մոդրիչը ոչ մի պարագայում նոր պայմանագիր չի կնքելու «Ռեալի» հետ։

Սակայն ավելի ուշ The Athletic-ը հայտնեց, որ խարվաթ ֆուտբոլիստը դեմ չէ «Արքայական» ակումբի հետ քննարկել նոր պայմանագիր կնքելու տարբերակը։ 

Իսկ այժմ հայտնի Relevo պարբերականը նշվում է, որ 38-ամյա ֆուտբոլիստը արդեն իսկ կայացրել է իր որոշումը և ամռանը հեռանալու է Մադրիդի «Ռեալից»։ Նշվում է, որ նա դիտարկում է նաև կարիերան ավարտելու տարբերակը։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե կարիերան շարունակելու հարմար տարբերակ չլինի։

Հիշեցնենք, որ Մոդրիչի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված