• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» երկու վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ վերադարձել են ընդհանուր խումբ

Հոդվածներ

«Ռեալի» երկու վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ վերադարձել են ընդհանուր խումբ
12.09.2023
1817 0

Դանի Սեբալյոսը և Ֆերլան Մենդին այսօր մարզվել են ընդհանուր խմբի հետ։ Ամենայն հավանականությամբ նրանք պատրաստ կլինեն «Արքայական» ակումբի առաջիկա հանդիպմանը։



Տիբո Կուրտուան, Վինիսիուսը, Արդա Գյուլերը և Էդեր Միլիտաոն շարունակում են վերականգնվել վնասվածքից։ Սպասվում է, որ սեպտեմբերի վերջին Վինին և Գյուլերը շարք կվերադառնան։

Կիրակի օրը «Սերուցքայինները» սեփական հարկի տակ հյուրընկալելու են «Ռեալ Սոսյեդադին»։ Իսկ արդեն սեպտեմբերի 20-ին թիմը իր ելույթներն է սկսելու ՉԼ-ի 2023/24 մրցաշրջանում։ 

Ներկայացնում ենք այսօր կայացած մարզումից մի քանի լուսանկարներ։





Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված