Հոդվածներ

Ջուդ Բելինգեմի հերթական տպավորիչ ցուցանիշը
11.02.2024
896 0

Ջուդ Բելինգեմը հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել Մադրիդի «Ռեալում»։ 

«Ժիրոնայի» դեմ կայացած խաղում անգլիացին դարձավ դուբլի հեղինակ՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 57 րոպե։ 

Նա իր գոլերի թիվը Լա Լիգայում հասցրեց 16-ի՝ այդպիսով դառնալով 21-րդ դարում «Ռեալի» կազմում մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլեր խփած կիսապաշտպանը։ Մինչ այս որևէ այլ ֆուտբոլիստի դա անելի չի հաջողվել։

Բելինգեմն այս պահին գլխավորում է Լա Լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված