• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին հերթականությամբ նշել է աշխարհի 6 լավագույն ֆուտբոլիստներին

Հոդվածներ

Անչելոտին հերթականությամբ նշել է աշխարհի 6 լավագույն ֆուտբոլիստներին
11.02.2024
2610 0

Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ հանդիպման հետխաղային ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել Կիլիան Մբապեի տրանսֆերային սագայի վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ իր թիմում խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:

«Դուք շարունակում եք հարցնել խաղացողի մասին, որն այլ թիմում է: «Ռեալում» հանդես են գալիս աշխարհի լավագույն 6 ֆուտբոլիստները՝ հետևյալ հերթականությամբ: Վինիսիուսն առաջինն է, Բելինգեմը՝ երկրորդը, Ռոդրիգոն՝ երրորդը, հետո Կրոսը, Վալվերդեն ու Կամավինգան»,- իտալացու խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Ռեալը»  «Ժիրոնային» ջախջախել էր 4-0 հաշվով ու միանձնյա առաջատարն է Լա լիգայում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված