• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Սևիլյայի» 3 առանցքային ֆուտբոլիստ կարող է բաց թողնել «Ռեալի» դեմ խաղը

Հոդվածներ

«Սևիլյայի» 3 առանցքային ֆուտբոլիստ կարող է բաց թողնել «Ռեալի» դեմ խաղը
27.11.2021
1151 0

«Ռեալը» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և 15-րդ տուրում հյուրընկալելու է «Սևիլյային»:

Անդալուզյան ակումբը մադրիդցիներից հետ է մնում ընդամենը 2 միավորով, սակայն լուրջ կորուստներով է մոտենում խաղին: 


Ինչպես հաղորդվում է, «Սևիլյայի» կազմում, ամենայն հավանականությամբ, չեն լինի առանցքային խաղացողներ Ժյուլ Կունդեն, Դիեգո Կարլոսն ու Լուկաս Օկամպոսը: 

Վերոհիշյալ ֆուտբոլիստների բացակայության պատճառների մասին դեռևս տեղեկություն չի նշվում:

Հավելենք, որ «Ռեալ» - «Սևիլյա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված