• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լապորտա. «Ցանկանում եմ, որ «Բարսելոնան» նորից 6 գոլ խփի «Ռեալի» դեմ խաղում»

Հոդվածներ

Լապորտա. «Ցանկանում եմ, որ «Բարսելոնան» նորից 6 գոլ խփի «Ռեալի» դեմ խաղում»
28.12.2020
2281 0

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան, ով ներկայում հանդիսանում է նախագահի պաշտոնի թեկնածուներից մեկը, հիշել է 2009 թվականի մայիսին կայացած «Էլ Կլասիկոն»:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր «կապտանռնագույնների» հաղթանակով՝ 6:2 հաշվով:

«Ցանկանում եմ, որ «Բարսելոնան» նորից 6 գոլ խփի «Ռեալի» դեմ խաղում»,- Լապորտայի խոսքերը փոխանցում է Football-Espana-ն:

Հիշեցնենք, որ Լապորտան իր նախընտրական պաստառը փակցրել էր «Սանտիագո Բերնաբեուի» հարևանությամբ ու խոսել «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված