Հոդվածներ

Իսկոյի վերջին շանսը
29.01.2021
1932 0

Մարտին Էդեգորի տեղափոխությունն «Արսենալ» և Ֆեդե Վալվերդեի վնասվածքը Մադրիդի «Ռեալի» մալագացի կիսապաշտպան Իսկոյին իր կարգն ապացուցելու հնարավորություն են ընձեռել: 

Այս պահին Իսկոն «Արքայական ակումբի» հիմնական երեք կիսապաշտպանների՝ Կրոսի, Մոդրիչի ու Կազեմիրոյի միակ այլընտրանքն Է: 

Գաղտնիք չէ, որ Մադրիդի «Ռեալում» այժմ Իսկոյի լավագույն ժամանակահատվածը չէ: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը երկրորդ անգամ զբաղեցնելուց հետո Զինեդին Զիդանը, մեծ հաշվով, չի վստահում Իսկոյին՝ չտրամադրելով նրան բավարար խաղաժամանակ: 

Չնայած նրան, որ Իսկոյի հեռանալը «Ռեալից» գնալով ավելի հավանական է դառնում, իսպանացի ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կկրի «Ռեալի» մարզաշապիկը, քանի որ Էդեգորն արդեն մեկնել է Լոնդոնի «Արսենալ»:

Իսպանական Marca-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իսկոն տեղեկացրել է թիմի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ հունվարին: Ֆուտբոլիստի դիրքորոշումն ընկալելի է եղել նաև գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար, որը չի փակել ելքի դուռը նրա առաջ: 

Իրավիճակը, սակայն, հիմա փոխվել է, և Իսկոն պետք է թիմին գոնե մինչև հունիս՝ ամառային տրանսֆերային պատուհանը: Սա կլինի Իսկոյի ստացած ամենամեծ շանսն «Արքայական ակումբում»:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված