• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լա լիգայի նախագահը գնահատել է Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության հավանականությունը

Հոդվածներ

Լա լիգայի նախագահը գնահատել է Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության հավանականությունը
09.02.2024
1247 0

Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը գնահատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հավանականությունը:

«Մի քանի շաբաթ առաջ հավանականությունը 50 տոկոս էր, հիմա 55-60%: Յուրաքանչյուր օր, երբ Կիլիանը չի երկարաձգում պայմանագիրը, նրա տեղափոխությունը «Ռեալ» ավելի հավանական է դառնում»,- Տեբասի խոսքը փոխանցում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի հավաքականի ավագը փարիզյան ակումբի կազմում անցկացրած 29 խաղում խփել է 30 գոլ ու կատարել 7 ասիստ:

Մրցաշրջանի ավարտին Մբապեն կդառնա ազատ գործակալ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված